fbpx
Աշխարհ

«Դարի գործարքը» հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ․ Կադիրով

Դոնալդ Թրամփի՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման «դարի գործարքը» հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Մարտի 2-ին Կադիրովը հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահի խորհրդական, գերագույն դատավոր Մահմուդ Ալ Հաբաշի հետ, որը գլխավորում էր Չեչնիա այցելած պաղեստինյան պաշտոնական պատվիրակությունը: Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Պաղեստինի և Չեչնիայի Ինքնավար Հանրապետության միջև տնտեսական, մշակութային և հոգևոր կապերի զարգացումը:

«Հանդիպման ընթացքում դատապարտեցի այսպես կոչված «դարի գործարքը», որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հանցագործություն է մահմեդական աշխարհի դեմ»,-հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ համակարծիք է Պաղեստինի ներկայացուցչի հետ, որը նշել է, որ հակամարտությունները մահմեդական երկրներում թեժանում և աճում են արևմտյան երկրների մասնակցությամբ, իսկ առանձին մահմեդական երկրների ժողովուրդների և ղեկավարների ոչ միասնական լինելը պարարտ հող է ստեղծում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ