fbpx
Աշխարհ

«Դարի գործարքը» խաբեություն է սկզբից մինչեւ վերջ. FT

«Դարի գործարքը», որի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի կարգավորել իսրայելապաղեստինյան հակամարտությունը, խաբեություն է սկզբից մինչև վերջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գործարքը «մահացած» է անվանել, իսկ ոմանք կարծում են, որ այն «կենդանի» է։ Այս մասին գրում է Դևիդ Գարդները Financial Times ամսագրում:

Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշների մշակած ծրագիրը պետք է ներկայացվի Բահրեյնում «Խաղաղություն բարգավաճման համար» սեմինարի ընթացքում: Հեղինակը գրում է, որ Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրությունների միլիարդավոր դոլարներ պետք է տրամադրվել պաղեստինցիներին և նրանց արաբ հարևաններին՝ առանց քաղաքական որևէ որոշման, որը վերջ կդնի իսրայելական օկուպացիային:

Պաղեստինցիները, Գարդների խոսքով, «խայծը կուլ չեն տա»: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բոյկոտել է բանակցություններն այն պահից, երբ Թրամփը որոշեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Իսրայել տեղափոխել՝ այն ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք:

Այդ պահից ի վեր Թրամփի վարչակազմը կրճատեց Պաղեստինի օգնությունը, փակեց Վաշինգտոնում ՄԱԿ-ի պատվիրակությունն ու դադարեցրեց պաղեստինցիների օգնությամբ տրամադրման՝ ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը: Թրամփը նաև ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Եթե նման ծրագիր կա, ապա այն ներկայացնում է միայն Իսրայելի ցանկությունների ցուցակը:

Այդ գործարքը չի համոզել ԱՄՆ-ում Իսրայելի նույնիսկ ամենաուժեղ կողմնակիցներին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ ասել էր.

«Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ կարծում, որ դա կլինի գործարք, որը կարող է դուր գալ միայն իսրայելցիներին»:

Մերձարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի տնօրեն, Իսրայելի համոզիչ կողմնակից Ռոբերտ Սատլոֆն էլ կարծում է, որ ծրագիրը միամտություն է.

«Ի տարբերություն անշարժ գույքի գործարքի, որում մի կողմը սեփականություն է ստանում, մյուսը՝ գումար, մերձարևելյան խաղաղ համաձայնագիրը սկսվում է ավարտվում է նրանով, որ երկու կողմերը հարևաններ են»:

Միևնույն ժամանակ, Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը հայտարարել է, որ իսրայելցիների կողմից Արևմտյան ափի մի մասի անեքսիան նորմալ է: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ հողերի մասին է խոսքը, ինչ պայմանների և ինչու է դա լավ տարածաշրջանի համար»,- ասել է նա:

«Այդ առաջարկը ծիծաղելի կլիներ, եթե հետևանքներն այդքան լուրջ չլինեին: Այդ գործարքը սկզբից մինչև վերջ խաբեություն է»,- եզրակացնում է հեղինակը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ