Քաղաքականություն

Հայ գերիներին չվերադարձնելու փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսեց Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասով միջազգային ակտիվությանը։

Նա արձանագրեց, որ հայ գերիներին վերադարձնելու պարտավորությունը Ադրբեջանը չի կատարում ու այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Փաշինյանը Եվրամիության կողմից երեկ տարածված հայտարարությունը համարեց շատ կարևոր, որտեղ հասցեական արձանագրվում էր, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել։

Փաշինյանի խոսքով՝ այդ հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացներին, ինչն այս հայտարարությանն ավելացնում է նաև իրավական բաղկացուցիչ։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ վերջին շրջանում գերեվարված անձանց մասով միջազգային ակտիվությունը շատ կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ տվյալ հարցում կոնկրետ արդյունք կունենանք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ