fbpx
Կրթություն

Դասադուլ անող ուսանողների՝ նոյեմբերի բացակայությունները չեն հաշվվի

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը խոստացավ, որ ինքը ցուցում կտա, որ նոյեմբերի բացակայությունները չհաշվեն: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Ավարտվե՞ց հարցը, բայց դա չի վերաբերում հոկտեմբեր, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին»,-ասաց նա:

Հանդիպման վարողը շեշտեց, որ դա վերաբերում է բողոքի ակցիաներին իսկապես մասնակցողներին, որովհետև եղել են ուսանողներ, որոնք մնացել են տանը այդ օրերին, եւ ո՛չ դասերին են մասնակցել, ո՛չ բողոքի ակցիաներին:

Ուսանողների հարցին, թե հնարավո՞ր է, որ դասադուլին մասնակցած ուսանողները դուրս մնան համալսարանից, Գեւորգյանը նշեց. «Դասադուլի պատճառով գոնե այս կիսամյակ որեւէ մեկդ չի տուժի»:

Հիշեցնենք, որ ուսանողները օրեր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հետ հանդիպում: Ուսանողները ռեկտորից դրական պատասխան ստանալուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան եւ դրան նախորդող օրը վերսկսած դասադուլը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ