fbpx
Կրթություն

Դասադուլ անող ուսանողները հանդիպում են հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները և ուսանողները ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ են։ Ներկա է նաև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Նշենք, որ հայ բանասիրության ֆակուլտետին է միացել պատմության ֆակուլտետը։ Դասադուլ անողները նաև ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է շուրջ 500 ուսանող։

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի դեմ։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ