fbpx
Մշակույթ

Դաշնակահար Իվո Պոգորելիչը Երևանում

Մայիսի 13-ին տեղի կունենա դաշնակահար Իվո Պոգորելիչի հոբելյանական համերգը: Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահարը: Նա  հանդիսանում է մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից մեկը: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում:

Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ Պոգորելիչը առանձնանում է պատմության մեջ եղած բոլոր մեծագույն դաշնակահարների համաստեղությունից: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում:

Նա առաջին դասական երաժիշտն էր, ում ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով: Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում։

Դաշնակահարին 1988թ.-ին պատիվ է ընձեռնվել ստանալու ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանի կոչումը:  2019 թվականի նրա համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները:Շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արեւելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ