Ի պատասխան մարտի 11-ին «Քաթաիբ Հըզբոլա» իրանամետ խմբավորման հարձակման՝ դաշնակից ուժերը հինգշաբթի երեկոյան ավիահարվածներ են հասցրել իրանամետ ուժերին:
Պենտագոնի հաղորդմամբ՝ հարվածների հիմնական թիրախներն էին Իրաքում գործող «Քաթաիբ Հըզբոլա»-ի զինապահեստները, որի սպառազինությունն օգտագործվում է արևմտյան ուժերի դեմ:
Նշենք, որ իրանամետ ուժերի հարձակման հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ են մահացել:
