fbpx
Հասարակություն

ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին․ Թորոսյան

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին:

«Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այս պահը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1586 զինծառայողի անուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ