fbpx
Քաղաքականություն

Դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություններ լինել. ԵԽԽՎ ներկայացուցիչներ

Քաղաքական շահառուները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից և քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշումներ: Այս մասին հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մշտադիտարկման խմբի անդամներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին դատարանների մուտքերը փակելու կոչին:

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և օրենքի գերակայությունը, հետևաբար, լավագույնս գործում է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները որևէ ազդեցություն չեն ունենում դրա վրա»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:

«Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ հանրության արձագանքը այս դատական որոշմանը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության ցածր վստահությունը: Դատական համակարգի բարեփոխումները առաջնահերթություն են, ուստի մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ դատական համակարգը խորը փոփոխությունների կարիք ունի, հատկապես պայքարը՝ կոռուպցիայի դեմ, ինչպես նաև նրա ցանկությունը Եվրոպայի խորհրդի հետ այս հարցում հակագործակցելու հետ կապված», – նշել են համազեկուցողները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ