Դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Այդ պատճառով Երևան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել՝ եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որ իրենց տեղափոխեն մարզեր: Այս մասին գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը:
Մարզերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես՝ մայրաքաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումների առարկա է դարձել, և առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենտը կոնկրետ գործողություններ սկսեն՝ դատարանները ծանրաբեռնելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: