fbpx
Իրավական

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 25-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

Այս մասին հաղորդարգություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես արձակուրդ է մեկնելու։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց` նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին նրանք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ Ի պատասխան սրան` Վարդևանյանը հայտարարեց, որ արձակուրդից օգտվելու իրավունք ունեն բոլորը և դրա մեջ որևէ արտառոց բան չկա։ Ժամանակին դատավոր Աննա Դանիբեկյանը նույնպես մեկնել է արձակուրդ։

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ