fbpx
Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգևներ հանձնել և կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության և վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից:

«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, և դուք այսուհետ ևս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ