fbpx
Քաղաքականություն

Դատապարտում ենք վարչակազմի քաղաքական որոշումը. ԲԱՑՈւՄ

«Բացում» նախաձեռնությունը հրապարակում է արել, որում ասվում է.

«03.03.24 թ.-ին Վերին Ոսկեպար այցելելուց Ոստիկանություն են հրավիրվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը և Հենրիկ Մկրտչյանը:
Ոսկեպարում է գնտվում «Մարտական եղբայրության» և «Ազատազէնի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» կնքած համագործակցության հուշագրի:

Համերաշխություն ու զորակցություն ենք հայտնում մեր գործընկերներին:

Դատապարտում ենք գործող վարչակազմի ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժն ու նրանց օրինական գործունեությունը սահմանափակելու քաղաքական որոշումը, ինչը վտանգում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում վարչակազմի իրականացրած քաղաքականությունը, որի արդյունքում Վերին Ոսկեպարի հարակից տարածքում, ինչպես և Տիգրանաշենում ու ՀՀ մի շարք սահմանամերձ հատվածներում անօրինական կերպով ռուսական զորամիավորումներ են տեղակայվել, ինչը նույնպես վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Պահանջում ենք ՀՀ վարչակազմից ռուսական զորքերը վերադարձնել իրենց զորանոց՝ այդ հատվածներում ուժեղացնելով հայկական պաշտպանական գոտիները և քաղաքացիների օրինական զինվելը:

#ԲԱՑՈւՄ #Միացում #Տարածքային_ամբողջականություն #ազատություն #ինքնիշխանություն #համերաշխություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ