fbpx
Քաղաքականություն
15:00 06/03/2020

Դատապաշտպանը իր պաշտպանյալի կատարած «հերոսությունները» չպիտի քարոզի. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր Facebook-ի էջում գրել է,-«Նույնիսկ Սալվատորե Լուկանիան(Լակի Լուչանո) ու Պաբլո Էսկոբարն են ունեցել իրավապաշտպաններ, ինչպես որ այսօր ունեն հայաստանցի բոլոր բանդիտները:
Ոչ մեկը չի կարող մեղադրել դատապաշտաններին, որովհետև այդ մարդիկ կատարում են իրենց մասնագիտական պարտավորությունները, և այդ մասնագիտական պարտավորություններից կարող են օգտվել բոլորը, այդ թվում նաև ամենածանր հանցագործություններ կատարած մարդիկ:
Այս ամենը արձանագրելուց հետո, նաև պետք է արձանագրենք, որ դատապաշտպանները իրենց մասնագիտական ունակությունները իրացնելիս, երբեք չպետք է իրենց պաշտպանյալի «հերոսությունները» վերածեն քարոզչության, ինչը բոլոր առումներով անթույլատրելի է:
Այսօր ցավոք սրտի հայաստանյան հայտնի դատապաշտպաններից շատերը զբաղված են ակնհայտ քարոզչությամբ, այսինքն նրանք ոչ թե ներակայնում են իրենց մասնագիտության շրջանակներում, այլ ներկայանում են որպես քաղաքական ու գողական թիմի անդամներ, ինչն էլ հազարավոր պարկեշտ քաղաքացիների մոտ առաջացնում է զայրույթ…
Այնպես որ, ամեն բան շատ ակնհայտ է, և ինչքան էլ փորձ է արվում այդ ամենը կոծկել մասնագիտական սպեցիֆիկայի մեջ, միևնույն է, չի ստացվում»:

Նույնիսկ Սալվատորե Լուկանիան(Լակի Լուչանո) ու Պաբլո Էսկոբարն են ունեցել իրավապաշտպաններ, ինչպես որ այսօր ունեն…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Donderdag 5 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ