fbpx
Իրավական

Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը:

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին. «Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-ասաց նա:

Մեր տեղեկություններով, սակայն, Վահագն Հարությունանի մեղադրանքի հոդվածերը չեն փոփոխվել. մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով: Նա շարունակվում է որպես մեղադրյալ ներգրավված լինել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ