fbpx
Իրավական

Հաագայի դատարանում շարունակվում է՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործը

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները, որոնք մեկնարկել էին երեկ։

Հայաստանը պահանջում է Ադրբեջանից փակել «ռազմավարի պուրակ» կոչվածը՝ հենվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա։

Ադրբեջանը երեկ ասաց, որ այդտեղից հանվել են բոլոր հանվել են մանեկեններն ու սաղավարտները, բայց դա ամբողջությամբ չի բավարարում Հայաստանի ներկայացրած պահանջը։

Այսօր շարունակվում է քննարկման երկրորդ փուլը։ Դատարանում լսում են Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։

Նշենք, որ Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու այլ մասնագետներ։

Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Հաագան կհայտարարի իր որոշման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ