fbpx
Իրավական

Դատարանը ավարտել է «Սպայկա»-ի տնօրենի կալանավորելու միջնորդության քննությունը

Դատարանը ավարտել է«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ -ի միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին։

Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ