fbpx
Իրավական

Դատարանը բավարարեց Մխիթար Ավետիսյանի համար դատաբժշկական փորձաքննություն կատարելու միջնորդությունը

Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Մեկնարկից կարճ ժամանակ անց նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի։ Նա վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցել է հիվանդանոցից ստացած գրությունը, համաձայն որի՝ Ավետիսյանը ստացիոնար բուժման կարիք ունի: Բացի այդ, դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե ինչ հիվանդություններ ունի Ավետիսյանը, և արդյո՞ք դրանք խոչընդոտում են նրա մասնակցությանը նիստերին:

Խորհրդակցությունից հետո դատարանը որոշել է բավարարել Մխիթար Ավետիսյանի համար դատաբժշկական փորձաքննություն կատարելու միջնորդությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ