fbpx
Իրավական

Դատարանը հեռացավ որոշում կայացնելու կաշառք վերցենլու մեջ մեղադրվող դատավորի գործով

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ին:

Հիշեցնենք, որ  Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ