fbpx
Իրավական

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ապա նաև՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս բարձրացրել էին 300-րդ և 300.1-րդ հոդվածների միջև եղած հանցակազմերի տարբերության, նախագահի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի հարցերը։

Միջնորդությունների դեմ առարկել էին մեղադրող և տուժող կողմերը՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան են՝ սկսած իրավականից, ընդհուպ՝ մինչև քաղաքական:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ