Իրավական

Ձեր կողմից նման վարքագիծ դրսևորելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա. դատավորը` Սեդա Սաֆարյանին

Այսօր` օգոստոսի 4-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Նաղդալյանը զգուշացում արեց Սեդա Սաֆարյանին:


Հայտնենք, որ Քոչարյանի պաշտպանը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը դժգոհեց, որ տուժողների կարծիքն էլ են դատարանում հարցնում Քոչարյանի գույքի կալանքի վերաբերյալ, մինչդեռ այս հարցում իրենք շահագրգիռ կողմ չեն.

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հունից դուրս եկավ, փորձեց արձագանքել, դատարանը թույլ չտվեց, նա էլ ասաց. «Թույլ չեն տալիսը ո՞րն է, դուք ձեր գործն արեք, կանգնում ինչ ուզում՝ խոսում են»:


Նման արտահայտությունից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը Սեդա Սաֆարյանին նախազգուշացրեց, որ իրավասու է դատական նիստում կարգը խախտելու համար կիրառել դատական սանկցիա. «Կրկին անգամ ձեր կողմից նման վարքագիծ դրսևորելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա: Տուժո՛ղ, ձեզ էլ է դա վերաբերում»,-ասել է դատավորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ