fbpx
Իրավական

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր շարունակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպանները կրկին միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար:

Գումարի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը:

Դատարանը դարձյալ մերժել է միջնորդությունը։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ