fbpx
Իրավական
18:40 11/03/2020

Դատարանը քննարկում է «5-րդ ալիք»-ի սեփականատերոջ կալանքի երկարացման որոշման դեմ փաստաբանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի երկարացման որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է վերջինիս պաշտպան Արամ Օրբելյանը:

«Մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը, Դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները, քննիչը առարկություն ներկայացրեց: Հանդես եկանք հայտարարություններով, որից հետո էլ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը, ենթադրվում է, կհրապարակվի օրվա ավարտին, դեռ հստակ ժամ չկա, բայց հայտարարելուց 30-40 րոպե առաջ կտեղեկացնեն»,-նշեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ