fbpx
Աշխարհ
12:30 08/11/2019

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է 2 միլիոն դոլար տուգանք վճարել

Նյու Յորքում դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել սեփական բարեգործական հիմնադրամի աշխատանքի չարաշահման պատճառով, որի միջոցները Թրամփն օգտագործել է անձնական քաղաքական և բիզնես շահերի համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Դատավոր Սելիեն Սքարփուլլան տուգանքի մասին որոշում է կայացրել հայցով, որը Թրամփի դեմ ներկայացրել էր Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Trump Foundation-ի չարաշահման գործով:

Դատավորը որոշել է, որ Թրամփը անօրինականորեն ազդել է իր նախընտրական քարոզարշավի աշխատակիցների վրա 2016 թվականին Այովայում կուսակցական նախընտրական համաժողով նախապատրաստելիս վետերանների համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ անցկացնելու համար:

Անցյալ ամիս Թրամփի իրավաբանները և Նյու Յորքի գլխավոր դատախազությունը համաձայնագիր էին ստորագրել հիմնադրամն լուծարելու և հիմնադրամի հաշիվներին մնացած գրեթե 1,7 մլն դոլարը այլ հասարակական կազմակերպություններին վերաբաշխելու մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ