ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։
Բացի դրանից՝ ըստ դատարանի որոշման, հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանական խումբը ՀՀ վարչական դատարան դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։
Ըստ դրա` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։