fbpx
Իրավական

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը

ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը:

«ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:

Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/3443962262309600

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ