fbpx
Իրավական
19:00 22/01/2020

Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցը՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցը՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։

Հիշեցնենք, որ պատճառը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ-ին անվանել է, մասնավորապես, ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ և այլն։

Դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը և Արծվիկ Մինասյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ