fbpx
Իրավական

Դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Դանիելյանի, քարտուղարությամբ Աբդալյանի, որոշեց դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները բավարարել՝ միջդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան Առաջին ատյանի դատարանի 18.05.2019 թվականի որոշումը բեկանել:

Դատարանը որոշեց.

Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Մեղադրյալ Ռոբերտ Սեդրաի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրա փաստացի արգելանքի վերցնելու պահից: Սույն որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարը վերադարձնել  դրանք մուծած անձին:

Դատավոր Արմեն Դանիելյանը, միևնույն ժամանակ որոշեց բավարարել դատախազների և տուժողների իրավահաջորդների մյուս բողոքը, որոշում կայացրեց քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ