fbpx
Իրավական
13:46 13/02/2019

Դատարանը որոշեց Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց իր որոշումը։

Այսպես՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Պետրոս Մակյանի գլխավորությամբ, քննության առնելով քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Արայիկ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Սեդրակ Նազարյանին, Էդվարդ Գրիգորյանին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը՝ որոշեց՝ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։

Վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոցների, նրանց գույքերի վրա դրված կալանքների, դատական ծախսերի, ինչպես նաև քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված առարկաների տնօրինման հարցերին անդրադառնալ սույն գործով կայացնելիք վերջնական դատական ակտով։

Սա նշանակում է, որ համաներման օրենքի մեջ դրույթ կար, որը վերաբերելի էր քրեական գործով անցնող անձանց և կոնկրետ մեղադրանքների առումով պահանջվում էր տուժողների դիրքորոշումը, իսկ նախորդ դատական նիստին եղավ արդեն մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, իսկ այսօր արդեն ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի դիրքորոշումը, ըստ որի՝ այդ մեղադրանքներով գործի քննությունը պետք է շարունակվի։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 35 և 122-րդ հոդվածներին, որոնցով մեղադրանք էր առաջադրված Պավել Մանուկյանին ու Վարուժան Ավետիսյանին, այս դեպքում տուժողների համաձայնությունը համաներման մասին օրենքը չէր նախատեսել և չէր պահանջում, հետևաբար՝ դատարանն այս մեղադրանքների մասով որոշում կայացրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

Այս պահին շարունակվում է վկաների հարցաքննությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ