Իրավական

Դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է

Սնանկության դատարանի երկու դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:

Հայտնի է, որ Արա Կուբանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ  միջնորդությունը դատավոր Աննա Մաթևոսյանը դեռևս քննում է, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գևորգ Նարինյանի նկատմամբ արդեն խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Նշենք նաև, որ դերևս հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է դատավորներին մեղադրանք առաջադրվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ