fbpx
Իրավական

Դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը կապ ունի՞ Քոչարյանի գործի հետ, թե՞ ոչ

Երեկ` հուլիսի 16-ին, ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Լրատվամիջոցները փորձել են ճշտել, թե ինչ քրգործի մասին է խոսքը, և այն կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի հետ։ Գրիգորյանն ասել է, որ դա մեկ այլ գործ է, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քրգործի մասին է խոսքը, միայն նշել է, որ այն հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ։

Իսկ հարցին, թե խուզարկությամբ աշխատասենյակից որևէ բան առգրավվե՞լ է, թե՝ ոչ, նա չի պատասխանել․ «Եկեք հիմա այդ հարցերին ես չպատասխանեմ», – ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ