fbpx
Իրավական

11:25 25/5/2019

Դատավոր Հովհաննես Ղազարյանի հետ ապրող 71-ամյա կնոջ անունով գրանցված է փաստաբանական գրասենյակ

«Ուրիշի փողերն ու մեր փողերը» ֆեյսբուքյան էջը գրում է․

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը բնակվում է 71 ամյա Նոյեմ Հովսեփյանի հետ (ամենայն հավանականությամբ մայրն է)։

Թոշակառու այս կինը, ըստ հայտարարագրի, 2016 թվականին 21,000,000 դրամի փոխառություն է հանձնել։ Ըստ նույն հայտարարագրի, կինը նաև զբաղվում է ձեռնարկատիրությամբ և 2016 թվականին 6,000 դոլարի եկամուտ է ունեցել։

Նոյեմ Հովսեփյանի անունով գրանցված բիզնեսը ոչ թե հասարակ մթերային խանութ է, կամ վարսավիրանոց, այլ Փաստաբանական գրասենյակ։ «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ։

Իրավապահ մարմիններին առաջարկում եմ ստուգել՝

1․ արդյո՞ք դատավոր Հովհաննես Ղազարյանի վարույթում երբևիցե եղել է այնպիսի քր․ գործ որի պաշտպանությունը իրակնացրել է «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակի որևէ փաստաբան,

2․ արդյո՞ք ընկերության իրական սեփականատերը Նոյեմ Հովսեփյանն է

Ի դեպ, Նոյեմ Հովսեփյանը նախկին դատավոր է։

Ի դեպ, դատավոր Հովհաննես Ղազարյանը 2015 թվականին ստացել է 170,000 դոլարի նվիրատվություն։

Նյութերը՝ կցված»։

Վերեվ