Քաղաքականություն

Աշխատավարձերի բարձրացումը չի կարող լուծել դատավորների անկախության հարցը. Ջհանգիրյան

ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ասաց, որ աշխատավարձերի բարձրացումը չի կարող լուծել դատավորների անկախության հարցը:

«Խնդիրը, որը կապված է դատական համակարգի անկախության հետ, պետք է ամբողջությամբ լուծվի: Այսինքն, աշխատավարձի բարձրացումը միայն մեկ գործոններից է, սակայն այն չի լուծի բոլոր հարցերը»,-պարզաբանեց Ջհանգիրյանը:

Բացի այդ, նա նշեց, որ դատական համակարգի որակի վրա ազդում է նաև դատավորների ծանրաբեռնվածության գործոնը:

«Որոշ դատավորներ հոգնում են, իսկ խնդիրները շատ են և ամենուրեք: Մենք պետք է զբաղվենք այդ հարցերով: Սկայան այդ ուղղությամբ աշխատանքը երկար կտևի»,-նշեց թեկնածուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ