fbpx
Իրավական

Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատավորների համար նախատեսված դռնից է մտել դատարան. Ալումյան

Այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից:

Լրագրոցների հետ զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պարզաբանել է.

«Դատախազությունը մի փոքր շփոթել է: Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատավորների համար նախատեսված դռնից է մտել դահլիճ, սակայն պարոն Քոչարյանը այդտեղից չէ մտել», ասել է նա:

Փաստաբանը հավելել է. «Պարոն Քոչարյանը ներս է մտել ուրիշ դռնից, իսկ դահլիճ մտել է նույն դռնից ինչ-որ բոլորս և դուրս եկավ հենց նույն դռնով: Ուղղակի ինքը փողոց չի դուրս գալիս էտ նույն դռնով, ինչ-որ մենք բոլորս: Փողոց ինքը դուրս է գալիս այլ մուտքով»:

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ