Իրավական

Արշակյանի դեմ Դատախազությունը հարուցել է քրգործ

Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ:

Այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքվեցինք, թե ինչպես կմեկնաբանեն դատախազության որոշումը, որին ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնեցին, որ այս պահին չեն կարող կարծիք արտահայտել, քանի որ որոշումը դեռ չեն ստացել:

Հարցին, թե վերջին շրջանում նման որոշումների արդյունքում ՀՔԾ-ում քանի գործ է հարուցվել և ինչպիսի ընթացք են դրանք ստացել, նախաքննական մարմնից հայտնեցին, որ վերջին երկու տարում ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից, և հարուցվել է համապատասխանաբար 18 քրեական գործ, սակայն դրանցից 11-ի վարույթը հետագայում կարճվել է, 2-ը`կասեցվել, 4-ի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

Հատկանշական է, որ հիշյալ քրեական գործերից միայն մեկն է ուղարկվել դատարան, սակայն դա էլ կարճվել է դատարանի վարույթում:

Աղբյուրը՝ Թերթից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ