Ինչու՞ դատախազությունը թույլ տվեց, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի. Նարեկ Այվազյան

Հրապարակող՝

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է՝ ողբերգություն չէ, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց դատարանը՝ պահանջելով երկու միլիարդ դրամի գրավ։ Խնդիրն հետևյալն է, գործընթացները կարա՞ն հանգեցնեն ինքնիշխանության անկման։

«Դատարական համակարգը չի փոխվել։ Նման մի որոշում էլ եթե կայացվի Ծառուկյանի համար, այդ ժամանակ խառնաշփոթը կսկսի, այն էլ այս համաճարակային պայմաններում։

Նույն հարցով հակառակ որոշումներն էին կայացվել նախկինում ու չէին փոխել խափանման միջոցը։ Միակ հանգամանքը, որ փոխվել է այս ընթացքում, դա մեղադրյալի առողջական վիճակն է, որը ինչպես գտնվել է, այնպես էլ գտնվելու է հիվանդանոցում, ինչպես հայտնում է Քոչարյանի փաստաբանը։

Շատերի մոտ կարող է հակադրություն առաջանալ մեղադրանքներին՝ չպետք է թույլ տրվեր սա, որ տեսեք՝ կառավարությունը չի ճնշում, որը պարզ է և օրենքով, բայց չի նշանակում, որ ոչինչ չպետք է աներ, քանի դեռ ոչ մեկ չի բացառում, որ հակառակ կողմն էլ չի ճնշում։ Ի դեպ՝ հակառակ կողմը միայն Քոչարյանը չէ։ Եվ պահանջել միայն նախկին ռեժիմի ստեղծած դատարաններից լինել անաչառ կամ օրենքով շարժվել, կարծում եմ խելամիտ չէ, և ինքնին չի հանգեցնի արդարադատության կայացման։

Առհասարակ դատարաններին միայն ճնշելով չեն կրիմինալները հարցեր լուծում, դատարանները նաև կաշառվել են, կախվածություններ են ունեցել, անաչառ չեն եղել, վախկոտ են եղել, անպաշտպան են եղել և այլն։ Ավելին, հաշվի առնելով նախկին ռեժիմում դատական համակարգի բնույթը՝ կառավարությունը պարտավոր էր ամբողջական պաշտպանության տակ առներ և երաշխիքներով ապահովեր դատարանների անվտանգությունը, որ ոչ մեկ չերերար, և իրոք օրենքով շարժվեր, ինչը նույնպես չի եղել, որ արվել է։ Նույնիսկ եթե դրա հնարավորությունը տալիս է օրենսդրությունը, միևնույնն է մեր օրենքները առաջին անգամ չեն, որ շրջանցվել են։

Հատկապես այս օրերին, դատախազությունը պետք է թույլ չտար, որ չկայացվեր նման որոշում, իսկ իրենք հաստատ ունեին նման կարողություններ օրենքով սահմանված կարգով։ Չեն կիրառել, գլխավոր դատախազը չի գնացել այդ քայլերին։ Ինչու՞։ Այս հարցը ոչ թե դատախազին է տրվում, այլ գործող իշխանություններին։ Գործող իշխանություններին ուզում եմ ասել նաև, որ իրենք այստեղի կրիմինալի հետ չեն միայն պատերազմում, իրենց սառը սողացող պատերազմ է հայտարարել Կրեմլը, որը օգտագործում է իր կամակատարներին, որպեսզի եվրոպայից էլ հարվածներ հասցնեն։

Իշխանությունները ութ ճակատով կռիվ են տալիս՝ կորոնավիրուս, տնտեսություն, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, եվրոպական ռուսական ազդեցության գործականեր, նախկին կրիմինալ ռեժիմ և ներքին խաժամուժ։ Իշխանությունների զենքը Փաշինյանի ռեյտինգն ու պետական ապարատում անձնուրաց կռիվ տվող հատվածն է։ Իշխանությունը ութ ճակատով չի հասցնում կառավարում իրականացնել, հոգնածություն ակնհայտ է և միակ ճշմարիտ ճանապարհն, ըստ իս, կլինի իրենց կողմից քաղաքական դաշտի հեղափոխության մասնակից, կողմնակից ուժերի համախմբում իրականացնելը և համագործակցումը։ Ամեն ճակատին համապատասխան զենքն է պետք ուղղել։ Հավատում եմ ժողովրդի ուժին, բայց ժողովուրդը պրոֆեսիոնալ չէ, ժողովուրդը ռեակտիվ չէ և ոչ բոլոր մարտահրավերներից է տեղեկացված, որը բխում է ազգային անվտանգությունից։

Կարծում եմ, որ ինչպես մեկ օրում ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ կրելն ուժի մեջ մտցրեցին, նույն կերպ էլ պետք է գնան քաղաքական մոբիլիզացիայի։ Սա պաշտոնակռիվ չէ, սա ընտրություններ չեն, սա կռիվ է Հայաստանի ինքնիշխանության համար, որին պետք է մասնակից դառնան Հայաստանի բոլոր ազգային ուժերը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/photo.php?fbid=4197751233570072&set=a.334593203219247&type=3&theater

Ամենաթարմ