fbpx
Իրավական

Դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը

Գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Վերջինս հայտնել է նաև, որ պատրաստվում են դիմել դատարան։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր ԱԱԾ-ի այն որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող և նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

Աղբյուրը՝ Pastinfo.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ