fbpx
Քաղաքականություն

Ես չեմ ընդունում դավադիր պարտության պարտավորությունները. Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Սկզբից համոզում են մեզ, որ մենք անպարտելի ենք, հետո թողնում են մենակ, որ կոտորվենք, դրանից հետո, չկոտորված, որովհետև անկոտորելի ենք դարձել, համոզում են մեզ, որ կոտորված ենք, այնուհետև հայերից ոմանք խնդրում են նրանց, որ փրկեն մեզ կոտորածից և վերջում ստեղծում են տպավորություն, որ առանց իրենց կոտորված կլինեինք բոլորս:

Սա աշխարհի ամենամենա… դաշնակցի քաղաքականությունն է եղել, կա ու կլինի Հայաստանի հանդեպ: Նրանից ոչնչով չեն տարբերվում ոչ թշնամական երկիրը, ոչ էլ դրա արբանյակը, որ առիթի ու հնարավորության դեպքում սպանում է մեզ:
Առաջին պարբերության բազմաթիվ օրինակներ կգտնեք հարյուր տարվա վաղմությամբ, որ մեր ֆիդայիերին զինել, ոգևորել ու ճանապարհել են թշնամու դեմ կռիվ, բայց թողել են մենակ՝ առանց թիկունքի, առանց համալրման, որ քաղաքներում ու գյուղերում ապստամբություն են հրահրել՝ մի քանիսին զինել ու հետ քաշել իրենց զորքերը՝ բնակչությանը մատնելով բնաջնջման, հերոսներին՝ հրապարակային կախաղանի, որը կրկին անգամ դավադրաբար իրականացրին երկրորդ Արցախյան պատերազմում:

Այսքանից հետո, դեռ կան հայեր, ովքեր հավատարիմ են մնացել ու ավելի շատ են խոնարհվում կեղծ փրկիչներին՝ մատնիչ ու դավադիր դաշնակիցներին ու մեր ամբողջ ազգին, պետությանն էլ հետը դարձնում կռացող, փրկություն մուրացող:
Ես համամիտ չեմ ձեր անփառունակ ու կեղծ, քարոզված պարտություններին, ես չեմ ընդունում դավադիր պարտության պարտավորությունները, ես չեմ հանձնում ու չեմ հանձնվում, որովհետև իմ երկրում ապրելու ու արարելու մեծ երազանքներ ու նպատակներ ունեմ:

Ով չի համակերպվում, մի օր միասին ապստամբելու ենք ու հեռացնելու ենք կեղծ օրակարգերը, կեղծ օրակարգեր ստեղծողների հետ միասին և կապ չունի դրանք հին են, թե նոր, սև են, թե սպիտակ, երկար են, թե կարճ… Կարևոր է, որ հավաքական գիտակցության գանք ու մաքրենք ու ինքնամաքրվենք, քանզի մեզնից շատերը չեն իմացել, թե ինչ են արել, միգուցե այս պահին էլ են անում, որին անհապաղ կանգ առ է պետք: Կանգ առ, արթնացում, թոթափում, վերելք և մենք կմաքրվենք ու կզարգանանք»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5213358125342706

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ