fbpx
Քաղաքականություն

«Դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին», – Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը:

Նա հիշեցրեց` երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից առաջ որքան հավանական էր, որ կհանդիպեին, նույնքան հավանական էր, որ չեն հանդիպի, սակայն այդպես ստացվեց, նույնը Սանկտ Պետերբուրգում:

Փաշինյանը տեղեկացրեց` այն դեպքերում, երբ երկուսն էլ մասնակցում են ինչ-որ միջոցառման, պետք էր հասկանալ` ինչպիսի՞ն պիտի լինի իրենց մոտեումը:

«Բրյուսելում, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին էինք մասնակցում, իրավիճակներ էին լինում, երբ դեմ դիմաց դուրս էինք գալիս, քանի որ չէինք քննարկել այդ իրավիճակները, արդյունքում, նաև համանախագահների շփման համատեքստում, այսպիսի մի ըմբռնում եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ երկուսով մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից, հանդիպենք, խոսենք. սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ, ոչ պաշտոնական զրույցներ են, բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու հանգրվան չեն: Դավոսի հանդիպումը հետևյալ կերպ եղավ. կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, հարցրել են` արդյո՞ք դեմ չենք հանդիպմանը, շփմանը, ասել ենք՝ դեմ չենք, նույն տրամաբանության մեջ ոչ պաշտոնապես զրուցել, քննարկել ենք: Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե նույն տեղում ենք, առնվազն չենք խուսափում հանդիպումներից», – ասաց նա:

Խոսելով իրենց զրույցի, քննարկման բովանդակության մասին` վարչապետն ասաց, որ, ըստ էության, իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը հետևյալն էր. իրենք առավելապես քննարկում են բանակցային գործընթացի պատմությունը, թե երբ ինչ տեղի ունեցավ, ինչպես նաև քննարկում են նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան խնդրի կարգավորման, ինչ լուծումներ կան, սակայն ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում:

«Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին ծանթանալու, շփվելու հնարավորություն է, այն, ինչ ասվել է, քննարկումների հիմնական առանցքը` ինչ ասվում է, այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային, այդ քննարկումներում և խոսակցություններում խոսվում է այն ամենի մասին, ինչի մասին խոսվում է նաև հրապարակային:

Ես կարևոր եմ համարում արձանագրել, որ ընդհանրապես լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են մեր հանրությանը ներշնչել, թե ինչ-որ դավադրությունների տեսություններ են կառուցվում.  դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին, դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը կարծում է, որ մեր կառավարությանը կարող է որևէ դավադրության մեջ ներքաշել»,- ասաց նա` նշելով, որ յուրաքանչյուրն իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից է հանդես գալիս:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ