fbpx
Սպորտ

Դավիդ Սիլվան Պրեմեր լիգայի ռեկորդ է սահմանել. Opta

Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ։

Այս հաղթանակը 200-րդն էր Դավիդ Սիլվայի համար ԱՊԼ-ում։ Նա այս ցուցանիշին հասավ 289 հանդիպումներում, ինչը ռեկորդ է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Ոչ մի ֆուտբոլիստի նախկինում չէր հաջողվել ավելի արագ հատել 200 հաղթանակի գիծը։ Այս մասին հայտնում է Opta-ն։

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Տերին 200 հաղթանակ ԱՊԼ-ում տարել էր 305 խաղում, իսկ Պետր Չեխը՝ 310-ում։ Նրանց հաջորդում է Ռայան Գիգզը, ով 200 հաղթանակի սահմանը հատել էր Պրեմիեր լիգայի 315 խաղերում։

Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվան վերջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ իսպանացի կիսապաշտպանը կարիերան շարունակելու է «Ինտեր Մայամիում»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ