fbpx
Զինված Ուժեր
17:20 14/01/2020

Դավիթ Տոնոյանը՝ զինծառայող Արթուր Աջամյանի սպանության գործի մասին

Դեպքը հաստատ կհստակեցվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանության գործին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին օրերին բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասցված, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ես հաստատում է այդ տեղեկությունը:

«Հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակի միջանձնային հարաբերությունների արդյունքում եղած դեպքերը կանխելուն, ապա նա նշեց, որ կարգապահության ամրապնդման և սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ այդ ամեն ինչին կհասնեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ