fbpx
Կառավարություն

Դավիթ Անանյանը կմեկնի Ավստրիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Ավստրիա։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 30-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Եկամտի միջնաժամկետ ռազմավարություն. եկամուտների մոբիլիզացման ռազմավարական մոտեցում՝ ի նպաստ տնտեսական աճի և զարգացման» խորագրով գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Դավիթ Անանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – Ասված է որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ