fbpx
Կրթություն

Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով հագեցած զարգացման կենտրոն

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։

«Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։

Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել և զարգացնել իրենց հմտությունները։

Որպես սահմանամերձ համայնք՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի ստեղծումը կնպաստի կարողությունների հզորացմանը և ներուժի բացահայտմանը։ Երիտասարդներին ներգրավելով՝ հնարավորություն է ընձեռնվելու կապ հաստատել նաև պետական կառավարման օղակների, մարզպետարանների, այլ համայնքների հետ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը, գույքագրմանը, դրանց նորարարական լուծումների որոնմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։

Բացման ընթացքում ՀՀ վարչապետի, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների մակագրությամբ կենտրոնին նվիրաբերվել են գրքեր՝ երիտասարդների զարգացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ