fbpx
Իրավական
18:11 19/07/2019

Դավիթ Գրիգորյանի և ԲԴԽ անդամների հանդիպումը ավարտվեց

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար

Ավարտվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների հանդիպումը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

Վերջինս դարձյալ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նա հայտնեց միայն, որ ժամանակը կգա, և Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի՝ հայտարարություն տարածում է թե ոչ:

Հարցին, թե ինչու ինքը չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց, որ դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ինքը նախատեսել է իրականացնել իր իրավունքների իրացման առումով։

Դավիթ Գրիգորյանը չպատասխանեց նաև հարցին, թե կապ տեսնում է արդյոք իր աշխատասենյակի խուզարկության և Քոչարյանի գործի միջև։ Նա չհայտնեց նաև՝ Քոչարյանի գործով նյութեր առգրավել են, թե ոչ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ