fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի եզրափակչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին:

Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։

Սա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։

Երեկ հայ սամբիստներից պայքարի էին դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ), ովքեր պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Այսօր սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ