fbpx
Սպորտ

Դավիթ Պառավյանը՝ Ջիբրալթար Մասթերսի հաղթող

Ավարտվեց Ջիբրալթար Մասթեսր հզոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին 55 երկրների 250 շախմատիստ, այդ թվում 85 գրոսմայստեր։

Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև մի շարք թոփ շախմատիստներ՝ մասնավորապես Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վան Հաոն, Կիրիլ Ալեքսեենկոն, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը և այլ առաջատար շախմատիստներ։

10 տուրերից հետո 7 շախմատիստ վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին1-7-րդ հորիզոնականները։ Համաձայն մրցաշարի կանոնադրության նշանակվեց թայ-բրեյք, որին իրավունք ստացան մասնակցելու լրացուցիչ ցուցանիշներով 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։ 7,5-ական միավոր վաստակածների խմբում էր նաև Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը, ով առավելության հասավ Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ, իսկ եզրափակչում հաղթեց հավակնորդների մրցաշարի մասնակից, հանրահայտ չինացի գրոսմայստեր Վան Հաոյին։

Հաղթողների պարգևատրում կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ