fbpx
Կառավարություն

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

Այսօր խորհրդարանում՝ մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված փակ նիստի մեկնարկից առաջ լրագրողները զրուցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք արդարացված են նախարարի հրաժարականի մասին լուրերը՝ Տոնոյանը նշել է.

«Ինչպես տեսնում եք, արդարացված չէ, չի քննարկվել: Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնացված աշխատանք է տարվում՝ որպես կառավարության անդամ»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուն՝ նախարարը նշեց.

«ԱԱԾ տնօերնի հրաժարականը չեմ կարող մեկնաբանել, որովհետև անհատական որոշում է եղել, տեքստի բովանդակությունը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա հեղինակի իրավասությունն է, կարծում եմ, որ Վանեցյանը դա կանի: ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, տարիուկես սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանությունները իրեն»:

«Ես հերքում եմ որևէ քննարկում ԱԱԽ-ում այդ թեմայի մասին»,-ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ