fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանն այցելել է Տավուշում վիրավորված զինվորին

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բժիշկները նախարարին ներկայացրել են Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսել է նախարար Դավիթ Տոնոյանի հետ` պատասխանելով մի քանի հարցերի։

«Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշեց, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ. «Իր պոստերին տիրություն անել է պետք», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/arcrun/posts/2244718615563734

https://www.facebook.com/arcrun/posts/2244819842220278

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ