ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈւ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։
Պահեստազորայինների և հրամանատարական կազմի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է մարտական պատրաստության հետ կապված և այլ հարցեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։