fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող:

Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ